168.am-ը գրում է.

Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած համաժողովրդական պայքարի հանրահավաքներից հետո` ուշ երեկոյան, տեղի են ունենում տարբեր քննարկումներ։

«Մայիսի 9-ի խորհուրդը՝ 30 տարի անց. քննարկում՝ բաց երկնքի տակ». այս թեմայով էր հերթական քննարկումը, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:

Քննարկման մեկնարկից քիչ առաջ, սակայն, Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկից Նիկոլ Փաշինյանի աջակիցներ ներկայացող մի խումբ, տղամարդիկ և մի կին, հայհոյանքներ տալով, 2018թ. իշխանափոխության երգեր միացրած, մեքենայով փորձեց սադրանք ու բախում հրահրել, սակայն  Հանրապետականների  ջանքերով` սադրանքը ձախողվեց։

Այժմ իրավիճակը հանգիստ է, քննարկումը շարունակվում է։

Նշենք, որ երեկ ևս նման փորձ էր եղել, որը դարձյալ կանխվել էր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մենք տեղեկացրել էինք , որ իշխանությունները հավաքագրում են սադրիչ խմբերի, որպեսզի այսօր երեկոյան և գիշերը Ֆրանսիայի հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիների նկատմամբ սադրանքներ իրականացնեն: Ընդ որում, դրանք պետք է իրականացնեն ինչպես երթերի ժամանակ՝ ներկայանալով որպես ընդդիմադիր ցուցարարներ ու սադրելով ոստիկաններին, այնպես էլ բուն հանրահավաքի ժամանակ, որպեսզի տապալեն այն, հրահրեն խժդժություններ ու առիթ տան ոստիկանական ուժերին՝ հրապարակ ներխուժելու:

Մեր այս տեղեկատվությունը հրապարակելուց հետո ՔՊ-ականները սադրանքներ հրահրեցին երեկ Հոռոմի  խաչմերուկում  , Գյումրի տանող ճանապարհին, երբ ընդդիմության հարյուրավոր ավտոմեքենաներ ավտոերթ էին իրականացնում:

Ընդ որում, սադրիչ խմբի ղեկավարի և նրա խմբի մասին երեկ և այսօր բազմաթիվ հրապարակումներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել