Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվելու՝ Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին, թեև մեծ ակնկալիքներ չկան:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԻՆ-ում։ 

Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ)՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով:

Եվս 8 անձի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Հետագայում մեղադրյալների թիվն ավելացել էր, այժմ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 20 անձ։ 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել