Pastinfo.am-ը գրում է.
«Հազարավոր մարդկանց համար բանակում ծառայելը պատիվ է եղել և հիմա էլ պատիվ է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ են վերջին օրերին իշխանական թևի այս կամ այն գործիչներ, համառորեն փորձում բանակով վախ և ահաբեկում տարածել այս օրերին փողոցային պայքարի ելած քաղաքացիների շրջանակներում։
Հիշեցնենք, որ օրերս Պաշտպանության անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկել էր քննարկել անհնազանդության տարբեր ակցիաներին մասնակցելու համար ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին եռամսյա հավաքներին ուղարկելու հարցը ուսա ԱԺ-ում դարձել է քննարկման առարկա։
Մեկնաբանելով Քոչարյանի այս հայտարարությանը, Մովսես Հակոբյանը նկատում է. «Անդրանիկ Քոչարյանի համար բանակում ծառայելը, երևի, պատիժ է եղել, եթե նա փորձում է նման կերպ արձագանքել փողոցային պայքարից բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ»,- ասել է ՀՀ և ԼՂՀ ռազմական