News.am-ը գրում է.
Հակառակորդը ինտենսիվ կրակում է Գեղարքունիքի մարզում` Սոթքի հանքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ 2 ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել: Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են: Այս պահին կրակոցները շարունակվում են` ավելի քիչ ինտենսիվությամբ»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/700634.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել