Ինչպես հայտնի է, վերջերս մամուլը գրել էր, որ Ջհանգիրյան Գագոն պատրաստվում է թոշակի անցնել, ու նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ աշխատաքի ազատման դիմումն արդեն գրած-պատրաստ է: Խոսքը ԲԴԽ նախագահի տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելուն էր առնչվում: Հիմա, սակայն, պարզվում է, որ ՍԴ-ն որոշել է շանս տալ Ջհանգիրյանին. նա կշարունակի պաշոնավարել:

Ինչ-որ բա՞ն է փոխվել իշխանությունների պլաններում, թե՞ սա բացառապես ասենք Պողոսյան Մարիշի թանկագին խաթեր համար արված քայլ է: Ինչի՞ հետ է կապված Ջհանգիրյանի շուրջ նման զարգացումներն այն դեպքում, երբ միայն օրեր առաջ խոսվում էր նրա գնալու մասին: Ակներև է, որ Նիկոլի ՍԴ-ն նման նուրբ հարցի հետ կապված չէր կարող անկախ որոշում կայացնել, և տեղի ունեցածը տալիս է առնվազն ենթադրության տեղիք առ այն, որ իշխանություններն ինչ-որ բանի են պատրաստվում, և համակարգում եփված Ջհանգիրյանի կարիքն են ունենալու:

Նիկոլի կայքը մի հոդված է հրապարակել, որտեղ մեղադրել է ընդդիմությանը՝ արյունոտ սցենարի ուղղությամբ շարժվելու համար՝ հնարավոր բախումների պատասխանատվությունը փաթաթելով ընդդիմության վզին: Այսինքն՝ նախապես իրականցնում են ինֆորմացիոն գրոհ՝ հնարավոր բախումների պատասխանատու կարգելով փողոցում ցույցեր իրականացնողներին (արյունոտ սցենարի ռեալ լինելու մասին մամուլը նունպես այս օրերին ակտիվորեն բաբձրաձայնում է): Սա նշանակում է, որ Նիկոլը գոնե առայժմ միտք չունի հանձնվելու և կարող է գնալ նաև բախումների: Ջհանգիրյանի՝ համակարգում թողնվելը կարող է կապ ունենալ հենց այս սցենարի նախապատրաստության հետ՝ հաշվի առնելով 90-ականների նրա կուտակած փորձը. է՛լ ո՞վ, եթե ոչ Ջհանգիրյանը կարող է հաջողությամբ կոծկել իշխանությունների հանցագործությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել