Ռուբեն Վարդանյանը, մեր տեղեկություններով, մայիսի 1-ից սկսել է հաճախել ՈՄԱ-ի մեկշաբաթյա ռազմական հավաքներին, ինչը բավականին տարօրինակ է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեր հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին, ասաց․ «Ռուբեն Վարդանյանը միշտ է կարեւորում բոլոր քաղաքացիների մարտական պատրաստվածությունը։ Մեր հայրենիքի սահմանները մենք պետք է պաշտպանենք, ուրիշ ոչ ոք, հետեւաբար, առաջին հերթին հենց իր եւ իր ընտանիքի օրինակով այս գաղափարը կարեւորելը բնական է, եւ որեւէ արտառոց բան չկա պարոն Վարդանյանի մասնակցության մեջ՝ ռազմական հավաքներին»։
Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության միջեւ համագործակցությանը, ապա․ «Ռուբեն Վարդանյանի եւ «Ապրելու երկիր» կուսակցության միջեւ համագործակցությունն ակտիվորեն շարունակվում է։ Այդ համագործակցության հիմքում ընկած է երկրի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների դիմաց պայքարելու համախոհությունը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել