Pastinfo.am-ը գրում է.

Մտահոգությունները չպետք է մեզ պարալիզացնեն, չպետք է դրդեն անգործության, որովհետև անգործության արդյունքն աղետն է։ Անգործության արդյունքում մենք թույլ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին մեր փոխարեն կայացնել որոշումներ՝ մեր երկրի ապագայի համար։ Այս մասին Ֆրանսիայում համահայկական հանրահավաքի ընթավքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը՝ դիմելով քաղաքացիներին և հորդորելով՝ գալ Ֆրանսիայի հրապարակ, հայտնել մտահոգությունները։

«Մի սպասիր, երբ գետն ափերից դուրս կգա և կվարարի։ Եթե խնդիր ես տեսնում, շտկիր գետի հունը, խնդիրները վերածիր արդյունքի։ Արի այստեղ՝ քո պահանջով»,- ասաց Սոս Հակոբյանը։

Նա դիմեց նաև 2018թ փողոց դուրս եկած քաղաքացիներին, որոնք դուրս էին եկել փողոց՝ հանուն գաղափարի, ուզում էին ավելի լավ Հայաստան, մինչդեռ այսօր խնդիր ունենք Հայաստանի գոյության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել