Խոզի հույսը

ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը ԱԺ ամբիոնից Ոստիկանությանն աղաչել է հնարավորինս կանխել Նիկոլ Փաշինյանի ազատ անկումը: Ճիշտ է՝ այդ ամենը հնչել է նրա՝ մամուլի վերնագրերի ու նարկոտիկի միջև անտեղի զուգահեռներ պարունակող անիմաստ ճառի տողատակերում, բայց կարևորն այն է, որ հնչել է:

Ինչո՞վ է կարևոր: Կարևոր է, քանի որ ՔՊ-ական որոշ պատգամավորների ու ընդդիմադիրների միջև տարվող որոշակի բանակցությունների մասին լուրերը հերքելիս վարազի կաշվից էլ հաստ կաշի ունեցող այս ՔՊ-ականն ակամա խայտառակել է իր ենթագիտակցական մեծագույն վախը՝ Նիկոլի հետ միասին ազատ անկման մեջ հայտնվելն ու ոչնչացումը: Նրա (անշուշտ նաև ողջ իշխանության) միակ հույսը, փաստորեն, մնացել են բերետավորներն ու ոստիկանության այլ ստորաբաժանումները՝ կանխելու խորովածի միս դառնալու իրական հեռանկարը: Իսկ այն, որ այդ հեռանկարը միանգամայն իրական է, է՛լ ոչ ոք չի կասկածում:

Նիկոլը մնացել է լրիվ միայնակ՝ շրջապատված խոզերի բոլուկներով, ու շուտով ստեղծվելու է մի իրավիճակ, որ կա՛մ բոլուկներն են քցելու, կամ բոլուկներին են քցելու. երրորդ տարբեևակ չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել