Մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին անցկացվող քաղաքացիական ակցիաների շրջանակում, ժամը 14:00-ի դրությամբ կա 48 բերման ենթարկված: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Ոստիկանությունից նշեցին, որ առանձին անձանց բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում:

Ընդդիմությունը մայիսի 6-ին շարունակել է քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում: Ընդդիմադիրները Ժամը 12:00-ին Ֆրանսիայի հրապարակից 4 տարբեր ուղղություններով երթեր են սկսել: Երթերի ընթացքում տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել