Նա ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ մեր Հայրենիքում արդեն տարիներով շարունակվող <<մահվան շքերթի տխրահռչակ հրամանատարը...>> Այդ տիտղոսին նա գործնականում սկսել է հավակնել դեռևս 2008թ. մարտի 1-ին, երբ նրա և իր քաղաքական ուղղորդողների պետականաքանդ համառության արդյունքում ունեցանք 10 զոհ... <<Մահվան շքերթի հրամանատարն>> իր անփառունակությամբ հատկապես <<փայլեց>> 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հանուն սեփական ես-ի արդարացման՝ զոհաբերելով 5000-ից ավելի նվիրյալ հայորդիների... Այսօր էլ նրա <<հրամանատարությամբ>> մեր երկրում շարունակվում է <<մահվան շքերթը...>> Թե ինչ է լինելու վաղը՝ այսպես շարունակվելու դեպքում, մտածող ՀԱՅԻ համար պարզից էլ պարզ է՝ նրա ցանկացած քայլ հղի է մահով... Իսկ դա նշանակում է, որ օր առաջ նրան կանգնեցնելն ԱԶԳԻ հրամայականն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: