150 գ կարագը հարել կես բաժակ շաքարավազի ու վանիլի հետ, ավելացնել 3 ձու (հատ-հատ, յուրաքանչյուր ձվից հետո լավ հարել), նարնջի կեղևը քերել, հյութը քամել, ավելացնել զանգվածին: 1 բաժակ ալյուրին 2 թ. գդալ փխրեցուցիչ և մի պտղունց աղ խառնել ու մաղել կարագով զանգվածի վրա: Խառնել, լցնել կեքսի ամանների մեջ, ամանները պետք է 2/3 լցնել խմորով: Կարող եք յուրաքանչյուրի վրա հատապտուղ կամ չամիչ լցնել: Թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում մոտ 25 րոպե: Բարի ախորժակ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել