Հայաստանի առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը կրկին իր կեղծ թեզերով և մանիպուլյացիաներով փորձում է օգնել Նիկոլին և ավելին՝ ապագայում կապիտուլյանտ Նիկոլի կողմից թուրքերի և ադրբեջանցիների հետ սպասվելիք բանակցությունների արդյունքում սպասվելիք խայտառակ և հակահայկական արդյունքների մեղավոր կարգել ընդդիմությանը, որն, իբր, թուլացնում է Նիկոլի դիրքերը թուրքերի հետ բանակցություններում...
Հայաստանի առաջին նախագահի այս թեզը շատ հնացած և բազում անգամ օգտագործված է նախկինների կողմից, ովքեր ընդդիմության բերանը փակելու համար հաճախակի հրապարակ էին բերում արցախյան բանակցությունները և որը շատ խիստ քննադատվել է նախկին ընդդիմադիրների, այդ թվում նաև կապիտուլյանտ Նիկոլի կողմից...
Տեր-Պետրոսյանը բացահայտ մանիպուլյացիաների է դիմում և շատ լավ գիտի, որ պարտված ղեկավարը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն պարտության մատնածի հետ... Դրա վառ ապացույցը՝ տարբեր միջնորդների շնորհիվ Նիկոլ- Ալիև հանդիպումների արդյունքներն են... Նիկոլ Անհողը չի կարող բանակցություններում պաշտպանել Հայաստանի և հայության շահերը և ամեն անգամ այդ բանակցությունների արդյունքներն ավելի վատն են մեզ համար, որի միակ մեղավորը Նիկոլն է, ով ամեն գնով փորձում է պահել ինշախնությունը...
Պարոն Տեր-Պետրոսյա՛ն, թրքամետ որոշումները փաթաթվում և պարտադրվում են միայն թուրքի դեմ ծնկած Նիկոլին...Հայաստանին պետք է նոր ղեկավար, ով մաքուր կլինի "կապիտուլյանտ" բրենդից...
Возможно, это изображение 1 человек и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել