Հակատրամաբանական է, երբ իշխանությունը ինչ-որ բարեփոխումների մասին է խոսում և նույնիսկ մեկ-երկու կիսատ-պռատ քայլեր կատարում, բայց միաժամանակ ոստիկանությանը որպես մահակ է օգտագործում քաղաքացիական հասարակության դեմ, որը պայքարում է իր իրավունքների և օրինականության հաստատման համար, ինչը հենց բարեփոխումներ կոչվածի հիմքն է: Իսկ որ Սայաթ-Նովայի, Կոմիտասի և նման այլ դեպքերում առկա է օրինականության խնդիր՝ կասկած չի հարուցում. կարո՞ղ է որևէ մեկն առանց կաշառքի քաղաքի կենտրոնում շենքերի արանքում նոր շենք կառուցելու թույլտվություն ստանալ: Եվ եթե գոյություն ունի գոնե մեկ մարդ, որ հավատա դրան, ուրեմն հենց ինքն է «երկնքի արքայության ամենահավանական թեկնածուն»…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200199982313193?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



