Ցինիկ ծափահարությունների ներքո հիշեցնեմ, որ Թուրքիան հայտարարել է, որ վերանայելու Հայաստանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կայացած փաստ է արդեն:
Ցինիկ ցափահարությունների ներքո հիշեցնեմ, որ Նիկոլն ու իր ծափահարողները հայտարարել են, որ հնարավոր է Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը:
Հիշեցնեմ տղաների մարմինները՝ պարկերի մեջ գետնին շարած, հիշեցնեմ կորսված ճակատագրեր, 5000 ընդհատված լուսավոր կյանք, կոտրված ընտանիքներ, սևազգեստ կանանց, վիրավոր Ղազանչեցոցը, սեփական ձեռքով վառված տները, քանդված գերեզմանները, թուրքին նվիրած քաղաքներն ու գյուղերը, մինչ օրս անհետ կորածներին, Բաքվում պատանդ մնացած գերի տղաներին, ում դու ու քեզ ծափահարողները հայրենիք գալուն պես պատրաստ եք դատել, հիշեցնեմ Սյունիքի բարձունքները, Սև լիճը, Սոտքը, Վերին Շորժան, ո՞ր մեկը հիշեցնեմ:
Ես իմ հայրենիքն եմ հետ ուզում, իմ ուժեղ երկիրն եմ հետ ուզում, իսկ դու դիպուկահար ես պահում ինձ ու իմ ժողովրդի վրա…
Կարևորը՝ ծափ տվեք, արա՛, էս չե՞ք…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/10216634265927515
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել