Խորհրդարանում ելույթ ունենալով Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի թեմայով՝ Նիկոլի սոխակ Խաչատրյան Վիգենը, գովաբանելով ներկայիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միաժամանակ բարձրացրել է այդ ինստիտուտի՝ իբր անցյալում գերքաղաքականացված լինելու հարցը՝ անթույլատրելի համարելով ՄԻՊ-ի քաղաքականացվածությունը:

Իրականում Վիգենն իրեն հատուկ ոճով սովորական կռիսություն է անում ու կրկին անգամ սպասարկում է սեփական շեֆի քաքաղաքական օրակարգը: Վիգենի թիրախում ակնհայտորեն հայտնվել էր Արման Թաթոյանը, որն, ինչպես հայտնի է, շնոհիվ իր հայրենանվեր գործունեության, դարձել էր առաջին հերթին թուրքերի «աչքի փուշը»՝ դրանով իսկ վերածվելով ներկայիս իշխանությունների, բայց հատկապես Վիգենի թշնամու: Միևնույն ժամանակ նախկին ՄԻՊ-ն, առավելագույնս ապաքաղաքական վարք ցուցաբերելով, հրաժարվում էր պարել Նիկոլի դուդուկի տակ, ինչն էլ կատաղեցրել էր թրքասիրության փոխչեմպիոն Վիգենին (չեմպիոնը Գռզոն է):

Երբ սույն ՔՊ-ականը կոչ է անում ապաքաղաքականացնել ՄԻՊ-ի աշխատանքը, հետապնդում է մեկ նպատակ. ցանկանում է, որպեսզի ներքաղաքական գերլարված այս իրավճակում, երբ ժողովրդի ու ընդդիմության ձայնը լռեցնելու միակ գործիքակազմ է մնացել ոստիկանական բիրտ ուժը, որի տոտալ կիրառման ականատեսն ենք դառնում բոլորս, ՄԻՊ-ն աչք փակի կատարվողի նկատմամբ ու անտեսի մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Այսինքն՝ Վիգենը «կուտ է տալիս» Արևելագիտական ֆակուլտետի շրջանավարտ Քրիստինե Գրիգորյանին՝ մնալու իշխանական գծում ու չշեղվելու ճանապարհից: ՄԻՊ-ի չքաղաքականացվելու մասին լոլոների բուն ասելիքը սա էր:

Կկատարի՞ Քրիստինեն Վիգենի հրահանգը, պարզ կդառնա առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել