Մի քանի բան ունեմ ասելու։
1) Ներկայիս ՄԻՊ-ին շարունակում եմ համարել հեղինակություն չունեցող, հետևաբար՝ ՄԻՊ-ի թեկնածու լինելու իրավունք չունեցող անձ։
2) Այնուհանդերձ, ՄԻՊ հաստատությունը միայն ՄԻՊ-ը չէ, այլև ողջ աշխատակազմը։ Իսկ «արագ արձագանքման» խումբը դեռ շարունակում է գերակշիռ մասով համալրված լինել փորձառու կադրերով, որոնք շարունակում են պահպանել Թաթոյանի սահմանած բարձր նշաձողը։
3) Ես որևէ վստահորդի չեմ «ուղղորդել» ՄԻՊ «արագ արձագանքման» խմբի հետ առանձնազրույց չունենալ և խիստ կասկածում եմ, որ իմ որևէ գործընկեր փաստաբան այդպիսի խորհուրդ է տվել։ Հիմա էլ հրապարակավ ասեմ, որ սխալ կհամարեի նման մոտեցումը, թեև չեմ կարծում՝ նման բան է եղել։
4) Եթե անգամ փաստաբանն իր վստահորդին նման խորհուրդ տա, ապա դա որևէ կերպ ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտել չի կարող համարվել։
5) Չգիտեմ՝ ՄԻՊ-ը ինչ-որ հստակ բան ասե՞լ է ցուցարարների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերով ԱՆՀԱՊԱՂ քրգործ հարուցելու ու ԱՆՀԱՊԱԾ կոնկրետ ոստիկանների պաշտոնավարումը կասեցնելու անհրաժեշտության մասին։ Թե՞ սահմանափակվել է լղոզված ձևակերպումներով։ Անկեղծ չգիտեմ, որովհետև չեմ հետևում։
6) Հեղինակությունը վաստակում են, այլ ոչ թե ստանում «օրենքի ուժով»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10227736823430244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել