ՔՊ-ական Պապոյան Գևորը հայտարարել է, թե ընդդիմությունն ուղղակի ատում է ժողովրդին. իրենք, ի տարբերություն ընդդիմությանը, իբր խոնարհվում ու արժևորում են քաղաքացուն:

Իշխանական պրոպագանդիստական մեքենան ակնհայտորեն «պերեբոյներ» է տալիս՝ վերջնականապես խոտանի վերածվելով: Բայց ՔՊ-ական որոշ գեբելսիկներ, չխորանալով իրերի իսկության ու իրականության մեջ, շարունակում են ծեծված ու վարկաբեկված թեզեր հնչեցնել՝ առաջին հերթին կոծկելու իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Հարց է ծագում՝ օրինակ՝ քաղաքացուն արժևորող իշխանությունը պատերազմի զոհերի թվի մասին ԱԺ ամբիոնից խոսելիս պլյուս-մինուսով կխոսե՞ր կամ կկանգներ ու կխոստովաներ, որ պատերազմ կարող էր և չլիներ, եթե ինքն այդպես կամենա՞ր: Քաղաքացուն արժևորողը կթքեր հասարակական կարծիքի վրա ու բոլորի աչքի առաջ բյուջեն յուրայիների համար պարգևավճարների տրցակ կսարքե՞ր՝ անտեսելով առաջնային պետքերը…

Քաղաքացուն արժևորել նշանակում է առաջին հերթին արժևորել քաղաքացու կյանքն, այլ ոչ թե սեփական քաղաքական շահերի համար մարդկանց տանել ու սպանել թուրքի ձեռամբ: Քաղաքացուն կարող է արժևորել առաջին հերթին հումանիստ իշխանությունն, այլ ոչ թե հազարավոր կյանքերի վրա թքած ունեցող ու միայն սեփական կաշին փրկող Նիկոլը:

Իշխանությունների՝ ընդդիմության գործողություններին իբր հակազդող քարոզչությունը չի անցնում 2018-ի հեղափոխությամբ գծված մտքի նեղ սահմանները մի դեպքում, երբ վաղուց Հայաստանում վարկաբեկվել են թե՛ հեղափոխությունը, թե՛ դրա գաղափարական հիմքերն ու թե՛ իրականցնողները՝ Պապոյան Գևորն էլ՝ մեջը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել