Ալպերից՝ սիրով

Ուսանող Անդոնը, հետևելով իր թիմակիցների օրինակին, որոնք պարբերաբար սեր են խոստովանում այս օրերին ընդդիմության ակցիաները բռնության մեջ խեղդող Ոստիկանությանը, ալպյան մարգագետիններից ուղերձով է հանդես եկել՝ մի կողմից՝ գովաբանելով Ոստիկանությանը՝ «օրինակելի և պետականամետ աշխատանքի համար», մյուս կողմից՝ դատապարտել ընդդիմադիր շարժումը՝ «միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը, և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա»։

Հայաստանի գլխին դարի ավերը բերած, պետականությունը հողին հավասարեցրած, ՀՀ սահմանները ձյունածածկ սարերի պատճառով թուրքին տված, Հայաստանը տառացիորեն միջազգային հարաբերություններում անհասկանալի օբյեկտի վերածած իշխանության սույն կարկառունը, փաստորեն, ընդդիությանը մեղադրում է Հայաստանի վերահաս կործանման մեջ, ինչն իբր կանխում են ՔՊ-ի ու նիկոլական օլիգարխիատի շահերը սպասարկող ոստիկանները:

Անդոնը, որպես իսկական մորթապաշտ, հեռվից փառաբանում է ոստիկանությանը՝ բացառապես սեփական հետույքի ճակատագրով մտահոգված: Ինքն էլ շատ լավ գիտի, որ եթե Նիկոլին չհաջողվի ժամանակից շուտ թոշակի ուղարկել, երկիրը կանգնելու է հերթական ցավոտ զիջումների առաջ՝տալով այն ամենն, ինչ Անդոնի ազերի մեծ եղբոր սիրտն ուզում է՝հատկապես որ քարտեզներ էլ չկան՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ է ուզում: Օրինակ՝ դեմարկացիան ու դելիմիտացիան կարող են այնպիսի աշխարհագրություն ունենալ, որ Զանգեզուրն ու Երևանը հայտնվեն Իլհամի գրպանում: Հիմա Անդոնը փորձում է այս հեռանկարի մեղքը բարդել ընդդիմության վրա՝ ինքն իրենից շինծու պետականամետ կերտելով:

Մի բարի խորհուրդ՝ Անդոնին՝ Ալպերից է՛լ հետ չգաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել