Մենք ոգևորությամբ ենք նայում Ղազախստանի, Բելոռուսի, հետագայում Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի հետ տնտեսական խորը ինտեգրման հիրավի կախարդական հնարավորություններին:
Մենք կարոտել ենք Ռուբլին, թող այսուհետ ռուսները զբաղվեն միասնական դրամի էմիսիայով, որի պայմաններում, վաղուց էր` չեմ հիշում, թե փողը որքան էր արժեզրկվում օրական կտրվածքով:
Մենք պարզապես հիացած ենք Ռուսաստանի կողմից իրականացված տնտեսական քաղաքականությամբ, տալիս էին պարտք, հետո կաշիներս քերելով` գործարանների տեսքով այն հետ էին ստանում: 92-2001 թվականներին մեր երկրում ներդրվեց ճիշտ այնքան գումար, որքան մինչ օրս ԱՄՆ-ից ենք ստացել...օգնության տեսքով:
Թող ցնծան մեր խոպանչիները, ինտեգրվելուց հետո ՀՀ-ում մնացած ընտանիքներին էլ կտանեն, կարիք չի լինի էլ հետ գնալ հայրենիք ու հող մշակել, սեփական իրավունքները պահանջել, պաշտպանել, «պախատ» անել սեփական երկրում, որ գոնե էրեխեքը մի օր ու մի քիչ ավելի լավ ապրեն-սեփական երկրում...
Եվրասիական ապրանքաշրջանառություուունը, փֆֆ, կատակ եք անում, տնտեսական իինչ հեռանկարներ, Ղազախստանի, Բելոռուսի, հետագայում նաև Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի, մեծավ մասամբ նաև ՌԴ ապրանքները, որոնք ունեն հսկայական մրցակցային առավելություններ աշխարհում, նու, ԶՐՈՅԱԿԱՆ, եթե ավելի կոնկրետ, պարզապես կհեղեղեն մեր շուկան, ու էդ ամենը` դյութի ֆրիիի...
Էլ ո՞րը ասեմ, այ մարդ... Եվրոպական միությունը մեր դեմ նախապայմաններ է դնում, իսկ իսկական բարեկամները ապագա Եվրասիական միությունում մեզ հետ խոսում են առանց նախապայմանների, կգաս` արի, չես գա` դու գիտես: Կրկնում եմ` դու գիտես: Այսինքն` դու ԳԻՏԵՍ, թե ինչ կլինի, ու ինչ կանենք: Բայց սպասի, իսկ Եվրոպական միությունն իրականում էդ ի՞նչ նախապայմաններ է դրել: Հա, ուրեմն, ժողովրդավարության զարգացում, կոռուպցիայի դեմ շարունակական պայքար, տնտեսական զարգացման կայուն տեմպեր, օրենքի գերիշխանություն, արտահանվող ապրանքների որակի չափանիշներ: Դե իհարկե, մեզ հետ անարդար են վարվում նման բաներ պահանջելով ինտեգրման դիմաց: Իսկական բարեկամը քեզ կընդունի, ինչպիսին որ կաս` կիսատգետ, կիսաբռի, կիսաանօրեն, կիսատ, ԿԻՍԱՏ! Ինչո՞ւ կիսատ: Դե քանի որ դու իրան կիսատ ես ձեռ տալիս: Բա ինչ, գիտես` գնում ես Եվրասիական միության Նորվեգիան, Հոլանդիան ու Ֆինլանդիան դառնա՞ս:
Էս աշխատանքային ընդմիջումս ե՞րբ պրծավ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=552732431442962&id=100001186291818&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել