Pastinfo.am-ը գրում է.

Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդն ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից, ազդարարելով համազգային հանրահավաքի մեկնարկը, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և հավելեց՝ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

«Հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց, որ ինքն իր ճակատագրի և ապագայի տերն է։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ տեր է Հայաստանին, տեր է Արցախին, ինչպես նաև փաստեց, որ իր ճակատագիրն Ալիևից և Նիկոլից կախված չէ։ Մայիսի 1-ն այսուհետ մեր միասնականության, համախմբվածության, մեր մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ հաջորդ խնդիրը, ոը պետք է լուծել, ցույց տալն է, որ օրվա իշխանությունը ոչ միայն մանդատ չունի, այլև՝ իշխանություն։

«Շատ կարճ կարճ ժամանակում մենք պետք է կապիտուլյացիայի ենթարկենք կապիտուլյանտին։ Այսօր՝ այս պատմական օրը փաստեցինք, որ հայ ազգը ծնկի չի եկել, այլ ծնկի է եկել մի խմբակ, որը երկիրը տարավ պարտության»,-ասաց Սաղաթելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել