Ու, հա´, նախկինին վերադարձ լինելու է, իսկ ո՞վ է կամ ի՞նչն է նախկին ասվածը:
Նախկինում կար արժանապատվություն, թասիբ, փոխադարձ հարգանք, տակտ, չափի զգացում ու ամենակարևորը` կարմիր գծեր, իսկ հիմա ճիշտ հակառակն է: Նախկինում կային պետականամետ ու հայրենասեր գործիչներ, իսկ հիմա պետականադավ են ու խալխի ստրուկ:
Վերադարձ չի լինելու նրանց, ովքեր պաշտոնի չարաշահմամբ են զբաղված եղել, թիմից թիմ թռնող են եղել, լռողներին` երբ պետությունն ու սեփական թիմը նեղն է եղել, աստղայինը տարածներին, ժողովրդի հետ կապը կտրածներին ու խզածներին, սեփական գրպաններն այլոց հաշվին լցրածներին:
Վերադարձ լինելու է, քանզի ով կմոռանա իր «փոշոտ» անցյալը, ապա նրա ներկա-ապագան առնվազն «փլվելու» է: Դե, իսկ մենք պետք է լինենք մեր ապագայի ճարտարապետը, բայց ոչ անցյալի ստրուկը: Պետք է դառնանք մեր պետությունների զարթոնքն ու պատիվ պահողը, այլ ոչ թե սրա-նրա խամաճիկն ու մանկլավիկը: Պետք է լինենք մեր երկու պետությունների դարպասները պահողը, բայց ոչ հանձնողը: Պետք է լինենք հայ ու սպանենք մեր մեջ ռակի պես ծվարած «ես»-ը, որպեսզի ապրի «մենք»-ը:
Հ.Գ. Դեպի հաղթանակ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել