Նիկոլն իր իսկ հռչակած շինծու «տոնի» կապակցությամբ մի ուղերձ է հղել, որում ոչ այնքան արտացոլվել է նրա տեսլականը՝ Հայաստանի վերաբերյալ, որքան՝ սեփական վախերը. այն ծայրից ծայր պոպուլիզմ է՝զուտ փաշինյանական ոճի մեջ: Հիմանական թեզերն են՝ գիտեք, չէ՞, ով է ձեզ ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորություն տվել, լավ եք արել, որ նույնիսկ պատերազմից հետո ինձ եք ընտրել, մի՛ լսեք ընդդիմությանը. մենք ոչ թե ոճրագործներ ենք, այլ՝ փրկիչներ, լավա-վատա՝ մեկա ես եմ լինելու ձեր նավապետը, հպարտացե՛ք:

Սա ուղղակի խայտառակություն է, քանի որ ևս մեկ ավելորդ անգամ փաստում է, որ Նիկոլն իշխանության համար փողոցներում պայքարողից այդպես էլ չդարձավ պետական այր՝հակառակ Գռզոյի հավաստիացումների. ոչ մի իրական բովանդակություն նրա ուղերձում տեղ չի գտել, այն հիշեցնում է ինչ-որ քարոզչական թերթիկների վրա պատկերազարդված դատարկ լոզունգ: Նիկոլն, ըստ էության, ծաղրում է իր ընտրազանգվածին՝ ինքն իրեն հռչակելով որպես պարծանքի աղբյուր ու առարկա:

Միաժամանակ աչքի են զարնում նույն փչացած պլաստինկայի՝ անընդհատ կրկնվող քայքայիչ մելիզմները՝ նախկինների թալանի և այլնի մասին: Կարճ ասած՝ տպավորություն է, որ վարչապետի ուղերձի հեղինակը ոչ թե ինքն է, այլ՝ ասենք Դավոյան Արփին:

Մեղադրելու չէ. ի՞նչ դրական բան կա, որ ինչ ասի, ի՞նչ լավ բան է արել, որ հիմա փաստի: Չորսբոլորը կործանվող եկիր է, չորսբոլորը՝ ազատ անկում: Սա ոչ թե Քաղաքացու օրն է, այլ՝ նիկոլագռզոների (մուտացիոն տեսակ՝ «նոր Հայաստանում»): Եթե կա մեկն, ում պետք է շնոհավորել իսկապես, Գռզոն է: Նա է «նոր» Հայաստանի տերը, այն բացառիկներից մեկը կամ միակը, որին հաջողվեց տառացիորեն կապիտալիզացնել Նիկոլի սուտը:

Տոնդ շնորհավոր, Գռզո…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել