Նիկոլը կգնա արնահեղության?

ՔՊ-ն իր վայ անդամների շուրթերով շարունակում է սպառնալ ոչ միայն ընդդիմությանն, այլև հասարակությանը: Մասնավորապես՝ Նիկոլի լրատվամիջոցի հետ զրույցում ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը, որ մեծամասամբ աչքի է ընկել ազատ խոսքի ու լրագրության դեմ օրենքների մշակմամբ ու դրանց առաջմղմամբ՝ անձամբ լինլով լրագրող, ընդդիմությանը մեղադրել է խուլիգանության ու գաղափարազուրկ պայքար տանելու մեջ ու հայտարարել. «Ժողովրդին ոչինչ չառաջարկելով՝ փորձում են տանել արկածախնդրության, ինչը մենք թույլ չենք տալու: ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և դա չի նշանակում, թե մարդիկ պետք է փորձեն վտանգել այն»:

Գաղափարազրկության ու անիմաստութան էտալոն հանդիսացող «Քաղաքացիական պայմանագրի» անդամն իրականում ոչ միայն մանիպուլացնում է, այլև՝ բացահայտորեն սպառնում և անում է դա ժողովրդավարության անունից: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և դա չի նշանակում, թե մարդիկ պետք է փորձեն վտանգել այն» արտահայտությունը: Ի՞նչ կամ ո՞րն է ժողովրդավարությունը, ՔՊ-ն՞: Հայաստանում չկա ժողովրդավարություն, և դա փաստ է: Եթե չկա, ապա ի՞նչ անայլընտրանքայնության մասին է խոսքը: ՔՊ-ականի համար կարող է լինել անայլընտրնաքային միայն Նիկոլի իշխանությունը և, ըստ էության, հենց դա է ասում Նիկոլի այդ մանկլավիկը:

Մյուս կողմից՝ բավական չարագուշակ է հնչում նրա այն պնդումը, թե մարդիկ չպետք է վտանգեն ժողովրդավարությունը: Դա ուժի կիրառման սպառնալի՞ք է: Հիմա եթե նույն Հանրապետության հրապարակում հավաքվեն հարյուր հազարավոր մարդիկ ու պահանջեն Նիկոլի հրաժարականը, դա ՔՊ-ի կողմից դիտարկվելու՞ է՝ սպառնալիք՝ ժողովրդավարությանն, ու ուժով ցրվելո՞ւ է ցույցը: Կանի՞ Նիկոլն այն, ինչից խուսափեցին 2018-ին նախկին իշխանությունները:

Չափազանց հավանական է թվում ուժի տոտալ կիրառմամբ հասարակությանը լռեցնելու սցենարը: Նախկին իշխանությունները չգնացին բռնությունների՝ շատ լավ իմանալով այն բարձր գինը, որը ստիպված էր լինելու վճարել Հայաստանն առաջին հերթին արտաքին ճակատում: Այնինչ «իզմեր»-ից զերծ Նիկոլը նման բարդույթներ չունի, նա թքած ունի թե՛ հասարակության, թե՛ երկրի ապագայի վրա. որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ՝ թուրքերի: Եվուրեմն՝ ինչո՞ւ պետք է Նիկոլը թուրքերին ևս մեկ անգամ մաղարիչ չանի՝ այս անգամ քաղաքացու արյամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել