Եթե Ադրբեջանում 3 տարվա ընթացքում 4-5 անգամ փոխվի ԳՇ պետ, ՊՆախարար, ԱԱԾ ղեկավար, ԲՏԱ նախարար, զորամասերի եւ զորամիավորումների հրամանատարներ` կարճ ասած, եթե թշնամական երկրի ղեկավար լինի Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակի եւ մտածելակերպի մարդ, ով ղժղժան ձայնով ու դեմքի տարօրինակ միմիկաներով հպարտ ադրբեջանցուն կխոստանա թալանը հետ բերելու եւ նախկիններին ասֆալտին փռելու քաղաքականություն իրականացնել, ապա հնարավոր կլինի հետ բերել ոչ միայն Շուշին եւ Հադրութը, այլ նաեւ « չայ խմելու» շատերի երազանքը իրականացնել։
Իսկ մինչ այդ պետք է , նախ` հեռացնել Շուշին ու Հադրութը հանձնողներին, վերականգնել մեղմ ասած սթրեսի ենթարկված պետական ապարատը, հստակ ձեւակերպել նպատակներ եւ սպասել։ Սպասել եւ օգնել, որ թշնամական երկրում իշխանության հասնեն անցյալ չունեցող, պոպուլիստ, վախկոտ եւ ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցող մարդիկ։
Երկար եւ դժվար է լինելու այս ամենը իրագործելը, սակայն հիմքերը հենց այսօրվանից պետք է դնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել