Ի դեպ, հետևո՞ւմ եք իշխանական ու մերձիշխանական արձագանքներին փողոցին...
Նիկոլական մի պատգամավոր, օրինակ՝ հայտնում է, թե ընդդիմությունը օրակարգ չունի։ Եթե սա ասողը Նիկոլի ուսապարկ չլիներ, լրիվ տեղին քննադատություն էր... Բայց Նիկոլն ի՞նչ օրակարգով էր եկել բացի Սերժին հեռացնելուց։
Մեկ այլ՝ Նիկոլի ուղիղ աղիքում ծվարած գործիչ էլ հայտարարում է, թե փողոցում գործող տարբեր խմբեր համախմբված չեն... Իր փորացավը, բնականաբար, համախմբվելը չի, այլ տպավորություն ստեղծելն է իր լսարանի մոտ, որ շարժումը դատապարտված է պարտության։
Հարց. 2018-ին փողոց դուրս եկածները համախմբվա՞ծ էին։ Ծռերն ու աղանդավորները, ԲՀԿ-ն ու սորոսականները... Էդ բոլոր մարդիկ համախմբվա՞ծ էին, լո՞ւրջ։
Ինչևէ, շարժումն իսկապես լիքը խնդիրներ ունի։
Բայց արդեն լրջորեն անհանգստացնում է իշխանություններին։ Նշանակում է, որ հաղթելու շանս կա։ Եւ այդ շանսը բոլոր նրանցն է, ովքեր ուզում են մեր հայրենիքում ապրել՝ հայ մնալով, այլ ոչ թե Բաքվի բռնապետի կոշիկները լիզողը դառնալով։
Ըստ այդմ պետք է ամեն ինչ անենք, որ օկուպացիոն վարչակարգը հեռացնենք։
Մնացած ամեն ինչը լոլոներ են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5311468355557985
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել