Չախոյան Տարոնը մաքրում է Նիկոլի հետքերը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնն է քոմենթել շեֆի շարասյան գործած սպանությունն ու ամեն գնով ջանացել արդարացնել տեղի ունեցածը, սրբել Փաշինյան Նիկոլի հետքերը՝ հայտարարլով, օրինակ, որ վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել և պարզել՝ ինչ է տեղի ունեցել: Իսկ այն մասին, որ հենց իրեն ուղեկցող ամենագնացն է սպանության պատճառ դարձել, Նիկոլն իմացել է միայն ԱԺ հասնելուց հետո:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ՃՈ աշխատողները չեն կանգնել՝ օգնություն ցուցաբերելու, Չախոյանը պարզաբանել է, թե եթե կանգ առնեին, կառաջացնեին խցանում, և Շտապ օգնության մեքենան ժամանկին տեղ չէր հասնի:

Կգտնվի՞ աշխարհի երեսին մեկն, ում համար այսօրինակ «պարզաբանումները» կարող են հիմնավոր թվալ: Փաստորեն դեռ պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, որ Նիկոլը Շտապ օգնությոն է կանչել: Իսկ եթե մեքենան զոհված կնոջ մարմնի մոտով չանցներ, Նիկոլն առհասարակ չէ՞ր իմանալու՝ ինչ է տեղի ունեցել, թե՞ իմանալու էր դեպքից ասենք 24 ժամ հետո միայն այն էլ լրատվականներից: Վարչապետին ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի է ենթարկում մարդուն, չի կանգնում, առաջին օգնություն չի ցուցաբերում ու դեռ մի բան էլ վարչապետը տեղի ունեցածի մասին իմանում է ԱԺ-ո՞ւմ: Թիկնազորի, ՃՈ աշխատակիցների ու մյուսների միջև օպերատիվ կապ չի՞ գործել: Փաստորեն՝ Չախոյանը դսևորված անտարբերությունը բացատրում է խցանումներ չառաջացնելու մղումով: Նույնիսկ եթե այդ հղի կնոջ մահվան հարցում մեղավոր չլիներ Նիկոլին ուղեկցող ամենագնացը, Նիկոլի շարասյունն ու Նիկոլը կրկին պարտավոր էին լինելու մի պահ կանգնել ու հարվածից ջարդուխուրդ եղած, արնահոսող մարդուն արագ հասնցել հիվանդանոց: Հազար հատ մեքենա է ուղեկցում պարոնին, որ դրանցից մեկում երթևեկողները զբաղվեին զոհով, Նիկոլի պագոնները կընկնեի՞ն:

Այլասերվել են իշխանությունները՝ սեփական ձեռքերով սպանելով այն իդեալները, որոնք վանկարկելով՝ իշխանութուն են վերցրել: Նիկոլը չդիմացավ փողի ու իշխանության գայթակղությանը՝ գերազանցելով իր իսկ կողմից քննադատված անցյալի հոռի վարքերն ու բարքերը: Հիմա չախոյաններն ինչ ուզում են՝ գրեն, փաստը սա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել