Աչքը ոստիկանների ուսադիրներին տնկած, բայց դրանց այդպես էլ չհասած «Նավակ Ճոճող» անվամ ֆեյսբուքյան յուզերը հայտարարել է, թե արցախյան խնդիրը չի կարող քաղաքական օրակարգ դառնալ իշխանափոխության համար՝ հռչակելով այն՝ սնանկ քաղաքական խնդիր: «Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն բազմաթիվ կարևոր խնդիրներ այս պահի դրությամբ»,- հայտարարել է Նիկոլի «նավաստին»՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իշխանությունների ուշադրության կենտրնում են արցախցիները. իրենք նրանց փող են տալիս:

Ի տարբերություն բազմաթիվ այլ ՔՊ-ականների «նավակ ճոճող» Վիլենը բավական անկեղծ է. իշխանությունների համար, այո՛, իսկապես Արցախն այն թեման չէ, որը կարող է ու պետք է քաղաքական օրակարգ թելադրի: Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք հռչակածների համար Արցախն ի՞նչ է, որ մի հատ էլ դրա համար շեֆի տրամադրությունն ընկնի:

Փաստորեն՝ սրանք այդպես էլ չհասկացան, որ խնդիրը ոչ թե այն է, թե ՀՀ կառավարությունն ինչքան փող է տալիս արցախցիներին, այլ՝ այն, թե որպես ինչ է դիտարկվում Արցախը ՀՀ-ի կողմից, ինչից էլ ուղղակի ածանցվում է Հայաստանի անվտանգության խնդիրը: Արցախի հիմնահարցը ոչ այնքան արցախցիների մասին է, որքան՝ Հայաստանի լինել-չլինելիության: Ա՛յ, սա է, որ նավակճոճողների թիմի անդամների գանգուղեղում չի տեղավորվում: Ինչ ուզում ես՝ արա, նույն վիգենխաչատրյանների ու գռզոների համար Արցախը շատ ավելի ցածր աստիճանի վրա է գտնվում, քան ասենք համեմի կամ մայոնեզի գների խնդիրը:

Բիզնես է, ի՞նչ կարող ես անել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել