ՔՊ-ական թիմում ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում: Այն բանից հետո, երբ բոլորի համար անակնկալ կերպով Սյամոն պրակտիկորեն անհետացավ դաշտից՝ հրաժարվելով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, իսկ դրանից առաջ էլ հայտնի էր դարձել, որ Ջհանգիրյան Գագոն է հանկարծ հիշել սեփական տարիքի ու զբաղեցրած պաշտոնի միջև գոյություն ունեցող դիսբալանսի մասին՝ պատրաստվելով առաջիկայում հրաժարականի տեքստ գրել ու գնալ՝ չանսալով Մարինա Պողոսյանի հորդորներին, հիմա էլ, ըստ տեղեկությունների, դաշտից նույնքան անակնկալ կերպով հօդս է ցնդել Անդոնը՝ նույն քննիչ հանձնաժողովում համար մեկը համարվող ՔՊ-ականը: Մեկնել է Շվեյցարիա, ուշադրությո՛ւն, ուսանողական կամանդիրովկայի՝ մի բան սովորելու: Այսինքն՝ վաթսուննանց մարդու մոտ հանկարծ ուսման ծարավ է առաջացել, որոշել է ուսանողական տուրով մեկնել մոլորակի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ համաշխարհային բանկայաին համակարգի սիրտը համարվող պետություն:

Ի՞նչ է կատարվում: Միանգամայն հնարավոր է, որ գործ ունենք մասսայական փախուստի հետ. սուս-փուս մանրից ծլկում են՝ պայմանավոված, ըստ երևույթին, ներքաղաքական իրավիճակով ու գրեթե անխուսափելի դարձած իշխանափոխության հեռանկարով: Կոնկրետ Անդոնից այս տարիքում ի՞նչ ուսանող, եփած հավի ծիծաղն է գալիս: Իջել է ջրի հատակը,մինչև անցնի կամ չանցնի վտանգը: Եթե չանցավ, հավերժ կմնա ուսանող, եթե անցավ, կաճապարի Նիկոլի մոտ:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ճիշտ ժամանակին ծլկելն ազատելու է իրենց պատասխանատվությունից: Իշխանափոխությունից հետո բոլոր ՔՊ-ական պարագլուխները պատասխան են տալու՝ լինի օրենքի առաջ, թե՝ հասարակության, և առաջիններից մեկը դա անելու է Անդոնը՝ լինի կամովին, թե՝ զոռով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել