Ինչպես հայտնի է, երեկ մի թեթև շշահարել էին Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին։ Սա կարելի էր պատահական դիպված համարել․ դե հիմա փողոցում պատահաբար տեսել են, մարդկանց նյարդերը տեղին են տվել։ Բայց մի շարք հանգամանքներ ստիպում են կասկածի տակ դնել պատահականության վարկածը։
Նախ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ Նիկոլի շարասյունը վրաերթով սպանել էր Սոնա Մնացականյանին։ Տենց մեկ տարուց ավել Արմենին չէին ծեծում, հետո հանկարծ ծեծեցին ու հենց ողբերգության վայրում․ ինքն իր համար «կանգնած մարդ էր սպասում», ոչ մեկի ոչ մի բան չէր ասում, եկան ծեծեցին։
Հետո ընկերս պատմեց, որ երեկ Օրբելի փողոցում երթի մասնակիցների վրա շենքերից մեկից ինչ-որ նիկոլական վարձու կին 1.5 լիտրանոց ջրով շիշ շպրտեց։ Բարեբախտաբար որևէ մեկին չի կպել, բայց եթե կպներ առնվազն ծանր վնասվածք էր լինելու, ինչին էլ տեղում բախում էր հաջորդելու։
Եվ վերջապես զարմանալի զուգադիպությամբ երեկ մի հատ էլ մեկ այլ թուրքահպատակի են ծեծել՝ Սոս Ջանիբեկյանին։ Էլի չէին ծեծում, չէին ծեծում – հենց երեկ հիշեցին իր մասին։
Հիմա չոր հաշվով ի՞նչ ստացվեց ․
* Սոնա Մնացականյանի սպանության շուրջ հանրային վրդովմունքի ալիքը լռեցվեց և շեղվեց – բոլորը հիմա քննարկում են այդ մի երկու ապտակը;
* Այդ սպանության և ծեծերի (առնվազն Արմենի դեպքում դա ծեծ էլ դժվար է անվանել) դեպքերի միջև սկսեցին հավասարության նշան դնել (թե՝ տեսեք, եթե վրաերթը դժբախտ պատահար էր, ապա մարդ ծեծելը գիտակված գործողություն ա);
* Նմանատիպ դեպքերը հարմար պատրվակ են լրիվ խաղաղ ցույցերը պիտակավորելու և ուժով ցրելու համար։ Ընդ որում ուժ արդեն իսկ կիրառում են նույնիսկ առանց պատրվակի էլ, բայց պատրվակով դե ավելի հարմար է ցրելը։
Ու ստեղ գալիս ենք դասական «ո՞ւմ է ձեռնտու» հարցին։ Ակնհայտ է, որ Նիկոլին – նրան նոր արյուն է պետք, որ թափվի։ Ու նոր արյուն թափելու համար խուրդել ինչ-որ արմեն մարտիրոսյանների, սոսջանիբեկյանների կամ վարձու կանանց, Նիկոլի համար բացարձակ խնդիր չի։ Այդ պատճառով ես հիմա լուրջ մտավախություններ ունեմ, որ նա նմանատիպ այլ սադրանքներ էլ է պատվիրելու։
Սրա համար անհրաժեշտ է, որ ընդդիմադիր բոլոր ուժերը մաքսիմալ զգոնություն դրսևորեն իրենց միջոցառումների ժամանակ, վաղաժամ հայտնաբերեն ու չեզոքացնեն սադրանքի փորձերը, միջոցառման ժամանակ իրենց համակիրներին պարբերաբար զգուշացնեն և հիշեցնեն սադրանքներին չտրվելու անհրաժեշտության մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/5319087074839270
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել