Իր հոգևարքն ապրող փաշինյանական ռեժիմը վերջին ճիգերն է գործադրում ևս մի քանի օրով երկարաձգելու իր իշխանությունը: Ոստիկանական տեռորի հույսին մնացած փաշինյանին թվում է, որ իր միակ հենարանը մնացած ոստիկանութանը քսի տալով խաղաղ ցուցարարների վրա, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման միջոցով կարողանալու է կասեցնել համաժողովրդական ընդվզման ալիքը: Ոչ ոստիկանական տեռորը, ոչ բռնություններն ու ահաբեկումները չեն կարողանալու մեզ հետ պահել մեր երկիրը ազատագրելու, և Հայաստանում իրապես ժողովրդավարական, ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված պետություն կառուցելու մեր ձգտումից: Թող նիկոլը հիշի, որ ժողովրդի դեմ դուրս բերված ոստիկանները, վաղը նույն հաջողությամբ և մեծ բավականությամբ բերման են ենթարկելու իրեն, ու իր իշխանական խառնամբոխին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/4992849447489879
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել