Նիկոլը նոր պատերազմ է ծրագրում

Նիկոլի աներձագը ընդդիմության հասցեին հերթական մեղադրանքներն է հնչեցրել՝ ընդդիմադիրներին մեղադրելով այս իշխանությունների օրոք պատերազմ սանձազերծելու մեջ: «…Իրենք ուզում են և անում են քայլեր, որպեսզի այս իշխանությունների օրոք լինի ևս մնեկ պատերազմ, ևս մեկ պարտություն… որ իրենք էլի շահարկեն զոհերին, էլի խաղան զոհերի հարազատների հույզերի հետ և փորձեն գալ իշխանության»,-մասնավորապես՝ հայտարարել է «արտիստը»:

Աննայի Հրաչիկի խոսքերը ոչ միայն անհուն պոպուլիզմի ցայտուն դրսևորում են, այլև՝ չափազանց վտանգավոր, խորքային շերտեր ունեցող հայտարարություն: Հրաչիկն ակամա բացահայտում է Նիկոլ Փաշինյանի պլանները՝ դրանց հետևանքները նախապես գցելով ընդդիմության գրպանը: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն նույն ԱԺ ամբիոնից հայտարարել է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին՝ դրանով փորձելով արդարացնել իր «խաղաղության օրակարգը»: Այնինչ ակնհայտ է, որ նույն այդ խաղաղութան օրակարգին գլխիկոր հնազանդվելն ու անողնաշար կեցվածքն է,որ ծնելու է նոր պատերազմ, ինչն էլ փորձում են կանխել ընդդիմադիրները՝ ազատագրելով երկիրը: Հիմա Հրաչիկը հայտարարում է հակառակի մասին՝իբր ընդդիմությունն է երազում պատերազմի մասին:
Այն, որ Նիկոլն ընդունակ է ամեն ինչի, մի քանի անգամ արդեն ապացուցվել է: Միանգամայն հնարավոր է, որ այն պահին, երբ Նիկոլը կզգա իր իշխանության համար իրական վտանգ, նրան օգնության կհասնի թուրք-ազերիական տանդեմը՝ կանխորոշված ելքով պատերազմ հրահրելով ընդդեմ Հայաստանի:

Հակոբյան Հրաչը արդեն տեղյա՞կ է փեսայի մութ պլանների մասին ու հենց այդ մասի՞ն է ակնարկում: Թերևս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել