Ինքը՝ Փաշինյանը, հուշահամալիր էր այցելել թիմակիցներից առանձին, նրա հետ էին միայն նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ կառավարության մյուս անդամներն ու պատգամավորները գալիս էին զգալի ինտերվալով ու անմար կրակին հասան նշյալ եռյակի՝ մեծ արագությամբ հեռանալուց հետո։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ընդհանրապես, վերջին շրջանում Փաշինյանի լարվածությունն ու անհանգստությունները էլ ավելի են մեծացել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը ավելացել է ևս 15-ով, չնայած մինչ այդ էլ աննախադեպ մեծ է եղել։ Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանը բացարձակ դադարել է վստահել որևէ մեկին, էլ ավելի կասկածամիտ է դարձել և գրեթե բոլորից «ստրախովկա» է պահում։ Այցերի ժամանակ առավել ևս ծայրահեղ զգուշավորություն է ցուցաբերում, այդ թվում՝ հանդիպումներին հաջորդող հյուրասիրության մասով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել