Pastinfo.am-ը գրում է.

«Ընդամենը մեկ տարի առաջ կառավարության շենքում իրենց աթոռներից կառչած խմբակը խաղաղության անվան տակ մեզ դատապարտել է ամենօրյա պատերազմների։ Ընդամենը երեկ իմ հայրենի Կապանում, Ներքին Հանդում ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել։ Մեր երկրի սուվերեն տարածքում հերթական հենակետ են տեղադրում։ Մանք սա հանդուրժելո՞ւ ենք»։ 

Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ հայտարարել է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով. «Նիկոլ, քո բերածը խաղաղություն չէ, այլ պատերազմ է, և մենք ոչ ենք ասում քեզ»։

Սյունեցի պատգամավորը տեղեկացրել է, որ երեկ Սյունիքի Ներքին Հանդում ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել, ու հայ զինվորին գերեվարել հենց մեր սուվերեն տարածքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել