Լրագրողների հետ զրույցում «նոր» Հայաստանի համասեփականատերը բացահայտել է այն «երաշխքները», որոնք գործելու են՝ իբր բացառելու Թուրքիայի կողմից Հայաստանի ոչնչացումը: Բերելով բարեկեցիկ Բելգիայի օրինակը՝ Սուքիասյանը հայտարարել է, թե այդ երկիրը բարեկեցիկ է, քանի որ իր հարևան երկրների հետ ունի տնտեսական խորը կոոպերացիա, ինչը ոչ շահավետ է դարձնում այդ երկրի դեմ հարևանների կոցմից որևիցե ագրեսիա: Նույն կոնտեքստում Գռզոն հիշատակել էր նաև Հոլանդիան: «Բոլորի հետ պետքա ունենանք: Հենց մի քանի տարի հետո ունեցանք, կարևորվելու ենք…Իրանք ամեն ինչ անելու են, որ անհաշտություններ չլինի»,-մասնավորապես՝ ասել է ՔՊ-ական բանախոսը:

Գռզոն, փաստորեն, լրջագույն հոգեբանական խնդիրներ ունի. երազում է Թուրքիայի կողմից կարևորվելու մասին: Տեսնես նման հայտարարություններ անող մարդն իսկապե՞ս հավատում է այն ամենին, ինչ խոսում է, թե՞ նախօրոք ինչ-որ տխմար հեքիաթներ է բստրում, որ սեփական սուտը ճշտի տեղ անցկացնի ու այդ օրն էլ պլյուս դնի:

Արդյոք ունի՞ իմաստ՝ բացատրելու, փաստելու, ապացուցելու, որ Բելգիայի, Հոլանդիայի ու այդ երկրների հարևանների օրինակի պրոյեկտումն էրդողանական Թուրքիայի ու Հայաստանի կամ ողջ Անդրկովկասի վրա, առնվազը տգիտություն է: Արդյոք կա՞ իմաստ՝ ցուցանելու, թե որոնք են եվրոպական երկրների ու Թուրքիան մահմեդական ֆունդամենտալիզմի ճարակ դարձրած էրդողանական վարչակարգի միջև տարբերությունը: Կա՞ իմաստ՝ տնտեսգիտական երկար-բարակ վերլուծություններ ներկայացնելու այն մասին, որ 2-2,5 մլն անգնողունակ բնակչությամբ Հայաստանը տնտեսական առումով չի կարող հետաքրքիր լինել Թուրքիային, իսկ Հայաստանում ներդրվելիք փողը (լավագույն սցենարի դեպքում) դառնալու է ընդամենը գործիք՝ քանդելու ՀՀ տնտեսությունը,որ հետո նվաճումն ավելի հեշտ լինի: Եվրոպայում խաղաղությունն ու հանգստությունը պայմանավորված են հետպոտսդամյան ռեալներով, իսկ տնտեսական լայն կոոպերացիան ընդամենը դրա հետևանքն է: Մնում էր մի հատ էլ Մոնակոյի օրինակը բերեր, որ ամեն ինչ իր տեղն ընկներ:

Նույնիսկ եթե երևակայենք էլ, որ Թուրքիան հայերի նկատմամբ բացարձակ չեզոք պետություն է, Ադրբեջանն էլ՝ եղբայրական, ապա նույնիսկ այդ դեպքում Թուրքիայի հետ լայն տնտեսական կոոպերացիան սպառնալիք է լինելու Հայաստանի համար միանգամայն օբյեկտիվ պատճառներով. Դրան երկրը տնտեսապես պետք է պատրաստ լինի, ինչին պատրաստ չէ տնտեսության և որևիցե ոլորտ:

Գռզոն, ցավոք, շարունակում է տարբեր օրինակներով ու առակներով սպասարկել «խաղաղության օրակարգը»՝ ամեն գնով ջանալով հասարակությանը գցել կործանարար թմբիրի մեջ:

Սեփական հոգեբանական խնդիրները պետք չէ լուծել պետության հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել