• Թե՛ Ադրբեջանի էլիտան, թե՛ նրանց տեղական գործակիցների էլիտան մեզ հաղթել ու հաղթում են ոգու շնորհիվ։ Այո՛, մի՛ զարմացեք։ Երկուսն էլ մեզ հետ հակամարտության ոգին ընկալել են ոչ թե որպես տեխնիկական, այլ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ՝ լինել-չլինելու, տոտալ, հայի-թուրքի կռիվ։
• Նկատե՞լ եք վերջին օրերին կապիտուլյանտի վարձկանների ֆեյսբուքյան մեկնաբանությունները։ Ով ուզում է՝ լիներ՝ զոհվածի ծնող, հացադուլավոր կռված տղա, ահել-ջահել՝ կապ չունի, իրենք թիրախավորում էին ամենաեղկելի ձևով։ Օրերս դանակով հարձակվել են անգամ Արցախի զոհված հերոսի մոր վրա։ Գիտե՞ք, ինչու։ Որովհետև ճիշտ են ընկալում կռվի էությունը, այն է՝ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ՝ հայի-թուրքի կռիվ։ Հիսուս Քրիստոսն էլ կոչ անի՝ միանալու ընդդիմության ակցիաներին, նրան էլ կհայհոյեն։
• Սա «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» ավետարանական սկզբունքի լավագույն դրսևորումներից է և հաղթանակ բերող հնարք է։ Սա այնքան հարազատ է բողոքական էթոսին և դրա հիման վրա կառուցված անգլո-սաքսոնական իմպերիալիզմին, որ կապիտուլյանտի վարձկանների մեկնաբնությունների հետևում ես տեսնում եմ համապատասխան դեսպանատների խորհրդականներին։
• Իսկ ի՞նչ ենք հակադրում մենք դրան։ Արդյոք նո՞ւյնը։ Վստահ չեմ։ 2020 թ․ նոյեմբերից ես և գործընկերներս փորձում ենք բացատրել այն պարզ իրողությունը, որ մեր դեմ ոչ թե սոսկ ներքաղաքական հակառակորդ է, այլ գոյաբանական թշնամի՝ թուրք։ Ցավոք, չունեմ այն տպավորությունը, որ ընդդիմության շարքերում կա տոտալ պատերազմի համար անհրաժեշտ այս գիտակցումը, իսկ առանց դրա հաղթելը շատ դժվար է…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/5214513898595053
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել