Armenpress.am-ը գրում է․

Անվտանգության բնագավառում երկկողմ համաձայնության շրջանակներում Սողոմոնի Կղզիներում ռազմակայան կառուցելու Չինաստանի ցանկության մասին հայտարարություններն ապատեղեկատվություններ են:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Սողոմոնի Կղզիներում այսպես կոչված չինական ռազմակայանի մասին հայտարարությունները, որոնք տարածվել են ծածուկ դրդապատճառներով ղեկավարվող առանձին մարդկանց կողմից, ապատեղեկատվություններ են»,-ասել Է դիվանագետը: Նա ընդգծել Է, որ երկու երկրների միջեւ անվտանգության բնագավառում համագործակցությունը հիմնված Է փոխադարձ հավասարության, փոխադարձ շահի սկզբունքի վրա:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն անցած շաբաթ հայտարարել Է, որ Չինաստանը եւ Սողոմոնի Կղզիների իշխանությունները պարփակ համաձայնագիր են ստորագրել անվտանգության բնագավառում համագործակցության շուրջ:

Վան Վենբինի խոսքով՝ անվտանգության բնագավառում համագործակցության գլխավոր նպատակը Սողոմոնի Կղզիներում սոցիալական կայունությանն ու երկարաժամկետ կայությանն աջակցելը, ինչը համապատասխանում Է  Սողոմոնի Կղզիների եւ Հարավ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր շահերին: Նա նաեւ ընդգծել Է, որ երկու երկրների համագործակցությունն ուղղված չԷ որեւԷ երրորդ երկրի դեմ: Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Էր, որ Սողոմոնի Կղզիներում Չինաստանի կողմից ռազմակայանի կառուցումը «կարմիր գիծ» կդառնա Կանբերայի եւ Վաշինգտոնի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել