Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս:
Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր:
Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:
Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:
Չի´ կարելի թուլացնել զգոնությունը:
Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1058863164712888&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել