Երբ Եգիպտոսի հրապարակներում հեղափոխական կանայք վարձու հանցավոր խմբերի կողմից բռնաբարվում էին, մենք դասեր չստացանք և նույնիսկ կատակներ էինք անում: Այսօր մեր ընդվզող կանանց և աղջիկների նկատմամբ Կոմիտասի սուրբ անունը կրող փողոցում եղան համատարած ոտնձգություններ, անպարկեշտ հայհոյանքներ և բռնություն: Սա Հայաստանում նախադեպը չունեցող իրադարձություն է: Սա ապտակ է ոչ միայն մեր այսօրվա հանրությանը, այլ նաև այն ազգային արժեքներին, որոնք դարեդար մեզ են հասել մեր նախնիներից: Հայ կինը երբեք չի եղել հետապնդումների թիրախ, հայ կինը նույնիսկ ամենազազրելի իշխանությունների կողմից նման անբարո և համատարած հալածանքի չի ենթարկվել երբեք:
Ձեր պիղծ ձեռքերը հեռու հայ կնոջից, այլապես եթե հայ կինը ոտքի ելավ, ձեզնից միայն հիշողությունը կմնա!!!!!!!!!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10201743734137239?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել