Լու՞րջ ես ասում, Էդմո՛ն...
Հետաքրքիր է, իսկ երբ ինքնախաբեությամբ ես զբաղվում և սեփական ժողովրդին և ինքդ քեզ խաբում և համոզում ես, որ չես պարտվել դրանից ի՞նչ է ստացվում... Այո՛, ստացվում է այն, ինչ մենք տեսնում ենք արդեն 1,5 տարի, երբ իրեն "հզոր" երևակայող "գելխեղդ" Նիկոլ Անհողը նույն Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին դառնում է անատամ "գել", որին վրա ծիծաղում է և որին խեղդում է Ադրբեջանի սուլթանիկը ...
Էդմո՛ն, "հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա" և հարևան Մարո ծյոծյան չի էլ հավատա, որ դու հալվա ես կերել... Այսինքն, երբ դու քեզ կապիտուլացված չես համարում դա չի նշանակում, որ համաշխարհային հանրություն կոչվածը քեզ պես է մտածում... Իսկ այդ հանրություն կոչվածը լավ է հիշում, թե ինչպես 2020 թ-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի համար խայտառակ փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը չկար... Պարզվեց, նախ պահ էր մտել և երկրորդը՝ աղերսել էր Պուտինին, որ չմասնակցեր այդ նվաստացուցիչ և նսեամցուցիչ արարողությանը... Դե եթե կապիտուլյացիա չէր, թող Պոքւտինի և Ալիևի նման ուղիղ եթերում ստորագրեր այդ փաստաթուղթը...
էդմո՛ն, դու ինքդ էիր հայտարարում և գրառումներ անում, որ Հայաստանը կապիտուլյացիոն ակտ է ստորագրել...
Չէի պատկերացնում, որ այդ "քնձխ" պաշտոնի համար կարող էիր այսքան իջնել և առաջնորդվել 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում կապիտուլյանտի առաջարկված թեզով՝"Եկեք պայմանավորվենք.. Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի"...
Էդմո՛ն, այս իրավիճակից դուրս գալու համար պետք է առերեսվես դառը իրականության հետ, այլ ոչ թե զբաղվես ինքնախաբեությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/5119992471417994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել