Պարզվում է՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է գերակատարել պլանը. նա այսուհետ զբաղվելու է նաև մշակութային կյանքի հարստացմամբ:

Կառավարության ամենազվարճալի անդամը, մասնավորապես, ֆեյսբուքյան աչքալուսանքով է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ այս տարի (և այսուհետև) պլանավորում են էապես հարստացնել մշակութային կյանքը՝ խոստանալով մի քանի օրից հայտնել գերաստղերի հայաստանյան համերգների մասին. Քերոբյանին, պարզվում է, ոգևորել է Գարուի համերգի տոմսերի արագ սպառումը:
Փաստորեն՝ Քերոբյանը որոշել է համատեղել էկոնոմիկայի ու ԿԳՄՍ նախարարների պաշտոնը՝ կոնկրետ մշակութային կյանքի զարգացումը սեփական վզով անելով: Թե ինչն է նրան ստիպել փոխել սեփական մասնագիտությունը, մնում է միայն ենթադրել: Երևի պլանավորել է տնտեսական անկման կանխարգելման նպատակով որպես կարևոր գործիքակազմ բանեցնել երգիչ-երգչուհիների համերգների արդյունքում ի հայտ եկող ֆինասնական շրջանառությունը կամ բարձրացնել ասենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ դրա մասին անգամ նվազագույն պատկերացում չունենալով:

Իրականում, սակայն, այս մտահղացումը բավական խորքային նպատակներ կարող է ունենալ՝ Քերոբյանի ուղեղին ամենևին էլ ոչ հասու: Բացառված չէ, որ Քերոբյան Վահանի ղեկավարությունը, «աշխուժացնելով մշակութային կյանքը», փորձելու է քողարկել երկրում արմատացած պրոբլեմներն ու հասարակության գոնե մի մասի ուշադրությունը շեղել վերահաս վտանգներից, որոնց գիտակցումն, օրինակ, կարող է որոշակի կոնսոլիդացիա ապահովել ընդդիմության շուրջ: Կամ ուղղակի խնդիր է դրված Հայաստանը կործանել հնարավորինս գեղեցիկ, հնարավորինս մելոդիկ կերպով՝ օրինակ վերնցելով հիտլերյան Գերմանիայում տեղի ունեցած Հոլոքոստի իրականացման պրակտիկայից, երբ հրեաներին ողջակիզում էին վագներյան երաժշտության ներքո, ինչի պատճառով, ի դեպ, ցայսօր Իսրայելում արգելված են վագների գործերը:

Իսկ ի՞նչ տարբերություն Հայաստանի ներկայիս վիճակի ու Հոլոքոստի միջև…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել