Armenpress.am-ը գրում է․

Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր Է տվել: Այդ մասին ասված Է դատական ատյանի՝ ապրիլի 20-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ ավստրալացուն Միացյալ Նահանգներին հանձնելու գործը, որտեղ նրան մեղասագրվում են հանցագործություններ՝ կապված ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության խոշորագույն բացահայտման հետ, եւ սպառնում Է 175 տարվա բանտարկություն, կընդունի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Ըստ որում Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն Է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Բարձր դատարան, եթե նախարարն ատահանձնման մասին որոշում ընդունի:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Անգլիայի եւ Ուելսի Վերաքննիչ դատարանը որոշել Է, որ Ասանժին կարելի Է արտահանձնել ԱՄՆ-ին, որը հավաստիացրել Է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի պնդի մեղադրյալին խիստ ռեժիմի բանտում պահելը եւ նրան թույլ կտա պատիժը կրել հայրենի Ավստալիայում, եթե նա դատապարտվի: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը 50-ամյա ավստրալացուն ընձեռել Է հնարավորություն գանգատարկելու այդ վճիռը Գերագույն դատարանում: Բայց վերջինս մարտին մերժել Է նրան այդ իրավունքը՝ նկատի չառնելով գործում «վեճեր հարուցող իրավական հանգամանքը»:

Ըստ որում նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն հավանություն տա Ասանժի արտահանձնմանը, հազիվ թե վերջակետ դրվի այդ գործում: Ինչպես հայտնում Է Փի Էյ գործակալությունը, այդ դեպքում  Ասանժի պաշտպանական կողմին հնարավորություն Է մնում գանգատարկում տալու Լոնդոնի Գերագույն դատարան: Տեսականորեն ավստարալացումն մնում Է վճիռը Եվրոպայի մարդու իրաունքների դատարանում գանգատարկում տալու շանս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել