Արդյոք ՀՀ իշխանությունները նման կարգի զեկույցները կարևորո՞ւմ են: Պրակտիկան հուշում է, որ սովորաբար կարևորվում ու գովազդվում են այն զեկույցները, որոնք ՀՀ իշխանությունների ստեղծած իրականությունը պատկերում են վարդագույն՝ անկախ այն բանից, թե այս կամ այն կազմակերպությունն ինչ իրական հեղինակություն ունի, կամ որքան է այս կամ այն հետազոտության օբյեկտիվության մակարդակը: Օրինակ՝ Գռզոն վերջերս իր կողմից ակտիվորեն իրականացվող նիկոլական PR-ի շրջանակներում գովաբանել էր իր սիրելիի ստեղծած համակարգն ու ընդգծել դրանում ազատ խոսքի բարձր մակարդակի կարևորությունն ու առկայությունը:
Գռզոն ու համախոհները կկարդա՞ն հեղինակավոր կազմակերպության զեկույցը, թե՞ տրամադրություն փչացնելու զահլա չունենալով՝ կնախընտրեն նկատել դրանում տեղ գտած միայն դրական կողմերը՝ իբր ապացուցելու, օրինակ, երկրում քաղբանտարկյալների չգոյությունը (Հայաստանն, ըստ այդ զեկույցի, առաջընթաց է գրանցել, մասնավորապես, դատաիրավական համակարգի զարգացման ու անկախության հարցերում):
Բոլոր դեպքերում անկախ գռզոների վերաբերմունքից առ սույն զեկույցը, փաստն ու իրականությունն այն է, որ Հայաստանում ընդդիմադիր զլմ-ները հալածական վիճակում են գտնվում, իսկ ծաղկում են նրանք, ովքեր գիշեր-ցերեկ Նիկոլի գովքն են անում՝ Գռզոյի նման: Նա էլ է, չէ՞, ծաղկում, փթթում է առատ, բարձրանում վեր՝ փորձելով թռչել նույնիսկ առանց թևեր. Նիկոլը «Redbull»-ի նման մի բան է. թևեր է տալիս…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/116
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել