Armsport.am-ը գրում է․

ԱՊԼ-ի 30-րդ տուրի շրջանակներում «Էնֆիլդում» հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» (4-0): Թիմերը տարբեր խնդիրներ են հետապնդում՝ մերսիսայդցիները չեմպիոնության համար պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ մանկունիացիները փորձում են դուրս գալ Չեմպիոնների լիգայի գոտի։

Չնայած այս երկու թիմերի երկրպագուների անզիջողականությանը, Ռոնալդուի ընտանեկան ողբերգությունը, գոնե որոշ ժամանակով, ստիպեց նրանց մի կողմ թողնել իրենց թշնամությունը։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարեց իր նորածին որդու մահվան մասին։ Հանդիպումից առաջ «Լիվերպուլի» երկրպագուները պայմանավորվել են պորտուգալացուն և նրա կնոջը՝ Ջորջինա Ռոդրիգեսին աջակցելու համար ակցիա կազմակերպել և խնդրել են հանդիպման մյուս այցելուներին միանալ դրան:

Այսպիսով, յոթերորդ րոպեին Էնֆիլդի բոլոր տրիբունաները ծափահարեցին՝ հայտնելով իրենց աջակցությունը և հարգելով երեխայի հիշատակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել