Tert.am-ը գրում է.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի կժամանի Մոսկվա՝ ակտիվացնելու աշխատանքներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման նշաններին, նրա առաքելությունը չափազանց բարդ է, նշվում է Коммерсантъ-ի «Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է փնտրում Մոսկվայում» վերտառությամբ հոդվածում:
Հոդվածագիր Սերգեյ Ստրոկանը նկատում է, որ Փաշինյանի կոչը Հայաստանին՝ «իջեցնելու ակնկալիքների նշաձողը» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածաշրջանի Ադրբեջանի կազմ մտնելու հարցը քննարկելու պատրաստակամության պատճառով առաջացրել է Հայաստանի ընդդիմության վրդովմունքը և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության բողոքը։ Մոսկվան դառնում է գլխավոր արբիտրը, որը կարող է օգնել փակել ԼՂՀ անվտանգության երաշխիքների հարցը:
Անցած շաբաթ ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում՝ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են կտրուկ ակտիվացել իր շփումները համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Հիմնական նպատակն է ավելի լավ հասկանալ, թե ինչ է մտածում և ուզում աշխարհը նոր իրավիճակում, մեր մտքերն ու ցանկությունները հասկանալի դարձնել աշխարհին և ներդաշնակ համաշխարհային միտումներին»,- ասել է Փաշինյանը՝ նշելով Իրանի և Վրաստանի հետ շփումների ակտիվացումը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության սկիզբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



