«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել բարձր ճշգրտության ցամաքային «Իսկանդեր» հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև Պոպասնայա, Յամպոլ և Կրամոտորսկ բնակավայրերի մոտ հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք տարածք»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն նաև գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան, երեք զինամթերքի պահեստ, ինչպես նաև անձնակազմ և ռազմական տեխնիկա:
Նա հավելել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են երկու ուկրաինական կործանիչ՝ երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25: Օդում խոցվել Է նաև ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք։
Գիշերվա ընթացքում ռուսական հրետանային ստորաբաժանումները հարձակվել են ուկրաինական զորքերի 315 օբյեկտների վրա, եզրափակել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



