Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։
Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն "արածացնելու" (քաղաքական իմաստով ) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ, հզոր երկրների մասնակցությամբ։
Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։
Հ.Գ. Հայաստանի ընդդիմությունը երբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել։ Սա հռետորական հարց է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել