Եթե Կոմիտաս 5 հասցեում շինարարության անօրինական թույլտվություն է տրվել, ուրեմն մեղավորը ոչ թե կառուցապատողն է, այլ՝ Երեւանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ համապատասխան գերատեսչությունները: Եթե ապացուցվի, որ օրենքի խախտումով է շինթույլտվություն տրվել կառուցապատող ընկերությանը, ապա հանրային տրանսպորտի սակագնի բարձացումից ու վճարովի կայանատեղերի կասկածելի համակարգի ներդրումից հետո վերջին շրջանում սա արդեն երորրդ դեպքն է, երբ Երեւանի քաղաքապետը կասկածելի ու հանրային դժգոհություն առաջացնող որոշում է կայացնում: Հետեւաբար Տարոն Մարգարյանի դեմ պայքարը ավելի արդիական է, քան կառուցապատողի կամ քաղաքապետարանի երկրորդական պաշտոնյաների, քանզի պատճառը չվերացնելու դեպքում ամեն օր ականատես ենք դառնալու տհաճ հետեւանքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել