Նա ձեզանից ու մեզանից ուզում է սարքել իր նման չուլ, որ հետո հարց ու պատասխան չլինի․․․(առանց կարդալու մի հավանեք, իմաստ չկա դրա մեջ)
Ձեզ համոզել ու համոզում են, որ հավատաք, որ դիմադրություն չեք կարող ցույց տալ, դուք բանակ չունեք, ամեն բան իբր որոշված է և վերջապես նախկիններն են մեղավոր, որպեսզի ձեզանից էլ ՉՈՒԼ սարքեն։
Իսկ չուլը սոցիալական ոչնչության կենցաղայնացված տեսակներից է, որ արժանապատվային իմունիտետ չունի, ինքնություն չունի, սոցիալական զրո է, ում վրա կարելի է ոտք մաքրել, ում կարելի է մայր հայհոյել, իսկ նա ծիծաղի, չլսելու տա, ումով կարելի է կեղտ սրբել, ու նա չի դիմադրի։
Նիկոլը մեծ հաշվով դա է անում մեր հանրության ու էլիտայի հետ․ նա մտածում է, իսկ ո՞վ է ասել, որ ես եմ միակ չուլը, պետք է բոլորին չուլ սարքել, քանի որ էդ բոլորից որևէ մեկը ինձանից լավը չէ, ինձ պատիվ տվող և/կամ ինձանից ազգային հերոսի կոչում ստացող գեներալը, իմ անվտանգություն հոգացող ՊՊԾ-ի սպան, Կառավարության ու ՏԻՄ որևէ անդամը, իմ համար աշխատող ընտրական տասովշիկը, իմ համար աշխատող մեդիա ագենտը ի՞նչով են ինձանից լավ, միգուցե ոչնչո՞վ։
Կասեք ինչու այսքան կոշտ ձևակերպմամբ, շատ պարզ, քանի որ բոլորը գիտեն, թե ինչ է նա արել, ավելին՝ իր խոստովանությունից հետո էլ գեթ մեկը դիմում չի գրվել, մեկը հայտարարությամբ հանդես չի եկել, թե ես հրաժարվում եմ աշխատել այս ամենի մեջ, քանի որ երկրի վարչապետը պետական դավաճան է։ Նմուշի համար՝ ոչ մեկը (եթե մեկը կա, հուշեք)։ Ի դեպ, դա հենց իր բնորոշումն է։
Իսկ դա նշանակում է, որ այդ մարդկանց դիրքերից ամեն բան նորմալ է, իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ այն ամենը, ինչ այսօր կա ու տեղի է ունեցել ու ունենալու առաջիկայում նորմալ է, ուրեմն ըստ նրա ամենաքիչը չուլ է․․․
Էստեղ լիքը մարդ ինձ էս գրածի համար կսկսի ատել, զզվել, մտքում հայհոյել, բայց ոչինչ, դուք հո գիտեք իրականությունը որն է․ ձեր արածի ու չարածի մասով էլ գիտեք։
Ի դեպ, սխալ չէի նաև ես, երբ 4 տարի ասում էի, թե սրան ինչու են բերել, թե ինչու է սա էդքան զոհերը կազմակերպել, ինչու հրադադարի չէր գնում և այլն։ Իր վերջին ելույթներից մեկում մարդը բացահայտ հաստատեց բոլոր ասածներս, իսկ դուք իբր տենց փորձագիտահետազոտական դիքերից )) ասում էիք, երբեմն դեռ սարկազմով, թե դա դավադրությունների տեսությունների ժանրից է․․․ Հարգելի ապուշներ ջան, ձեր՝ իբր մասնագիտական վերլուծությունները կարող եք տանել ու մի տեղ, կոնկրետ խորը տեղ մտցնել, եթե դրանցով մեկ գործնական խնդիր ունակ չեք լուծել․ ձեզ ավանակի տեղ էիք դնում ու չտեսնելու էիք տալիս ակնհայտը։
Ասեմ ձեզ, եղածի նկատմամբ հանրային նման լայն չվերաբերմուքնի վրա ենթադրարաբար անգամ ինքն է զարմանում, թե էս ինչ կարգի կոնտինգենտ է հավաքվել երկրում, հավանաբար ինքն էլ այս ծավալով դա չէր սպասում։
Իսկ ինքը հստակ հասկանում է ինչ է պետք անել, շատ պարզ․ նախ պետք է հրապարակային քայլերով հանրության որակը արձանագրել, ու հետո, երբ տեղի կունենա զանգվածային իսպառ փչացում, որևէ մեկից որևէ պրիտենզիա, պահանջ, մունաթ չի կարող ստանալ, քանի որ նրանք լուռ, առանց որևէ քայլ, իրական ընդվզում են արձագանքել իրենց փչացնելուն, իրենց համար արժեք հռչակված երևույթները բարոյազրկելու իր քայլերին։
Ինքը ձեզ և մեզ սարքում է իր նման․ խնդիրը նստած է Երևանում, խնդիրը որին պետք է լուծել, որպեսզի չուլ չդառնալ կամ չդառնալ։
Հ․Գ․ Սրա տեղը կարող էր լինել ռազամավարական-հայեցակարգային երկար բարակ ինչ-որ տեքստ, կոռեկտ ու մասնագիտական բառապաշարով, բարդ ստորադասական ձևակերպումներով, որ ինչ-որ մարդիկ էլ մտնեին ասեին, այո՛ դուք ճիշտ եք, դուք խելացի եք, ես իմ ինչեր, ձեր նմանները պետք են մեզ ու էլի ես իմ ինչեր․․․ Բայց իրականում ու՞մ է դա պետք, ինչ խնդիրներ է էդ՝ իբր ինտելեկտուալ տեքստը լուծելու՝ ոչ մի, բացի դրա հեղինակի հանրային ու անձնական փրկչական ու ինտելեկտուալ PR-ից, որով հիմա շատերն են զբաղվում, որ հավաքական կարելի է անվանել քաղաքական թատրոն պետության հոգեհանգստի սեղանին․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221661047661085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել