Ենթադրում եմ, որ Արցախում(ու նաև ՀՀ-ում) կլինեն սրացումներ, կունենանք մի քանի գծով հարձակման փորձեր, անգամ կլինեն զոհեր այդ թվում խաղաղ բնակչության շրջանում․․․չեմ բացառում, որ անգամ խաղաղապահների վրա կկրակեն, բայց սա Արցախի նոր կարգավիճակի սկիզբն է լինելու․․․ հիշեք Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ու սա էմոցիոնալ զեղում չէ, այլ գեպոլիտիկ հարցադրում, քանի որ Արցախն է նաև որոշում ռեգիոնի ուժային բալանսի ապագան։
Ավելին՝ կգա մի օր, երբ ՀՀ-ն ինքը <կմիանա> Արցախին։
Սա կարող եք սքրին անել, պահել ու հետո, եթե ասածս չլինի, հիշեցնել ինձ։
Իսկ ՀՀ-ում իշխանափոխություն ավելի շուտ կլինի, քան թե՝ ոչ․ ու իշխանության կարող է գալ նախ՝ ամորտիզացիոն, ապա՝ շատ <նոր> թիմ։ Բայց, որ դա վաղը լինի, այսօր պետք է պայքարել կոնկրետ, առարկայական և ոչ թե ՖԲ-ում։
Այ սենց բաներ գիշերվա էս ժամին։
Բայց մինչ այս ամենին հասնենք, դեռ պետք է շատ ինքնամաքրվել․ ասածս որն՝ ցուցակներ կազմեք, թե ով դեմ չէր Արցախը թորքին հանձնելուն․ կազմե՛ք էդ ցուցակները, պետք են գալու։
Մոռացա ասեմ հեշտ չի լինելու, զոռ ա լինելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221651991994699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել