Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Էստոնիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր՝ ահաբեկման մարտավարություն կիրառելով քաղաքացիական բնակչության դեմ:

Ինչպես գրում է The Guardian-ը, այնուհանդերձ, Զելենսկին իր պնդման համար որևէ ապացույց չի ներկայացրել:

Քիմիական զենքի վերահսկմամբ զբաղվող համաշխարհային մարմինը հայտարարել է, որ մտահոգված է պաշարված ուկրաինական Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել